Շարունակվում են մանկավարժների ամենամյա օգոստոսյան խորհրդաժողովները:
Շարունակվում են մանկավարժների ամենամյա օգոստոսյան խորհրդաժողովները: Ավանդական դարձած միջոցառումները յուրատեսակ հաշվետվություն են՝ անցած տարում կատարվածի եւ գալիք նախաձեռնությունների առումով:
Մայրաքաղաքի դպրոցների տնօրենների հավաքը կազմակերպել էին Երեւանի քաղաքապետարանն ու Կրթության եւ գիտության նախարարությունը:
Խորհրդակցությանը ներկա են եղել Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, Կրթության եւ գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը, Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, ինչպես նաեւ Երեւանի վարչական շրջանների ղեկավարներն ու հանրակրթության բաժինների պետերը։
Գայանե Սողոմոնյանը ներկայացրել է 2014-2015 թթ. ուսումնական տարվա ընդգրկուն հաշվետվությունը ոլորտում կատարված աշխատանքների, իրականացված ծրագրերի վերաբերյալ:
Մանրամասները՝ տեսանյութում