Երկշաբաթյա հավաքը նվիրված էր Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին:
Ծաղկաձորում տեղի է ունեցել «Հաղթանակի ժառանգներ» միջազգային երիտասարդական մրցույթ-հավաքի փակման արարողությունը: Երկշաբաթյա հավաքը նվիրված էր Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին: Մասնակիցները ԽՍՀՄ 12 երկրի եւ Արցախի ռազմամարզական տարբեր վարժարանների սաներն էին:
Նրանք իրենց ուժերը փորձել են տարբեր մրցույթներում եւ պատվով հասել կրթական մրցույթ-հավաքի ավարտին: Մրցույթի ժամանակ յուրաքանչյուր դասակում ընդգրկված է եղել մասնակից երկրներից մեկական ներկայացուցիչ:
Այդ ձեւաչափը, ըստ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, հետպատերազմյան սերունդներին համախմբելու, բոլորին մեկ գաղափարի շուրջ միավորելու մեծ խորհուրդ ու նշանակություն ունի: Հավաքի մասնակիցները միջոցառումը փակել են երգուպարով եւ ռազմական հմտությունների ցուցադրմամբ:
Մանրամասները՝ տեսանյութում