Քոլեջների եւ ուսումնարանների մեծ մասում ընդունելության քննությունները վերացել են:
Ուսումնական տարվա մեկնարկից առաջ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը արդեն 10 օր մարզային ու երեւանյան հանդիպում-քննարկումներ է անցկացնում:
Օգոստոսի 28-ին նախարարի հետ քննարկման էին հավաքվել միջին մասնագիտական կրթության կազմակերպիչները՝ մոտ 100 քոլեջների եւ ուսումնարանների տնօրեններ: Այս տարի նման հաստատություններում անվճար տեղերն ավելացել են 50 տոկոսով:
Քոլեջների եւ ուսումնարանների մեծ մասում ընդունելության քննությունները վերացել են: Այս փաստն, ըստ նախարարի, բերել է դիմորդների թվի աճի:
Միջին մասնագիտական օղակում միակ ու լուծում պահանջող խնդիրը սովորողների հետագա զբաղվածությանն է վերաբերում: Ավարտելով կրթական հաստատությունները՝ նրանք հաճախ աշխատանք չեն կարողանում գտնել:
Մանրամասները՝ տեսանյութում