Համաշխարհային լրատվամիջոցների առաջին էջերում հեռուստալրագրողներ Էլիսոն Փարքերի եւ Ադամ Ուորդի դաժան սպանության թեման է:
Համաշխարհային լրատվամիջոցների առաջին էջերում ամերիկացի հեռուստալրագրողներ Էլիսոն Փարքերի եւ Ադամ Ուորդի՝ ուղիղ եթերում դաժան սպանության թեման է:
Վերջիններիս սպանել էր նախկին գործընկերը՝ ամերիկյան WDBJ-ի նախկին աշխատակից, սեւամորթ Վեսթեր Ֆլանագանը: Ոստիկանական հետապնդումից հետո հանցագործն ինքնասպանության փորձ էր կատարել եւ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց, որտեղ էլ մահացել է:
Սպանության հաջորդ օրը՝ օգոստոսի 27-ին, համաշխարհային մամուլը ողողվեց մահից առաջ Ֆլանագանի թողած երկտողով: Այնտեղ նա բացատրում է, թե իր քայլը Չարլսթոնի եկեղեցու ողբերգության ու ռասայական խտրականության պատասխանն է:
Մեկ այլ դժբախտ դեպք էլ գրանցվել է Լուիզիանա նահանգի Սանսեթ փոքրիկ քաղաքում: Անհայտ անձը դանակահարել է երկու կնոջ, ապա կրակել դեպքի վայր ժամանած ոստիկանի ուղղությամբ:
Մանրամասները՝ տեսանյութում