Ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը նոր ուսումնական տարվան ընդառաջ հանդիպել է լրագրողների հետ:
Ոստիկանության Ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը նոր ուսումնական տարվան ընդառաջ հանդիպել է լրագրողների հետ:
Նա տեղեկացրել է, որ սեպտեմբերի 1-ից ինտենսիվ երթեւեկությամբ փողոցներում գտնվող դպրոցներին կցված են լինելու ոստիկանության կարգախմբեր ու անչափահասների գործերով տեսուչներ:
Անվտանգ երթեւեկության միամսյակը, ըստ Նորիկ Սարգսյանի, թելադրված է ամռան ամիսներին երեխաների ու դպրոցականների ազատ ռեժիմին վարժվելով, ինչից հետո նրանք դժվարությամբ են հետ վերադառնում ճանապարհային կարգուկանոնի պահպանմանը:
Միամսյակին ընդառաջ Ոստիկանությունը Երեւանի քաղաքապետարանի Տրանսպորտի վաչության հետ համատեղ ուսումնասիրել է մանկավարժների բարձրացրած խնդիրները, ճանապարհները կահավորել նշաններով ու նոր գծանշումներ արել:
Մանրամասները՝ տեսանյութում