Ջուզեպպե Վերդիի անկրկնելի «Ռեքվիեմը» սեպտեմբերի 1-ին կհնչի նաեւ Արցախում:
Ջուզեպպե Վերդիի անկրկնելի «Ռեքվիեմը» սեպտեմբերի 1-ին կհնչի նաեւ Արցախում: Ռուսաստանի եւ Հայաստանի դասական արվեստի դեմքերի մասնակցությամբ բացօթյա համերգը տեղի կունենա Ստեփանակերտի հրապարակում:
Վերդիի անմահ գլուխգործոցը համախմբել է նախագծի գեղարվեստական ղեկավար Լյուբով Կազարնովսկայային, հեղինակ Սարինե Ավթանդիլյանին, դիրիժոր Անատոլի Լեւինին, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին ու Ազգային ակադեմիական երգչախմբին:
Ձեռնակն իրականացվում է առաջին տիկին Ռիտա Սարգսյանի եւ Մաղաքելյան ընտանիքի բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ: Այն նվիրված է Ցեղասպանության 100-րդ տարելիցին եւ նպատակ ունի խորհրդանշել հայ ազգի վերածնունդը:
Մանրամասները՝ տեսանյութում