30 կմ երկարությամբ ճանապարհի վերականգնումն իրականացվելու է երկու հատվածով, այն պատրաստ կլինի 2016-ի դեկտեմբերին:
«Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավում» ծրագրով հունիսից մեկնարկել են Սյունիքի յոթ համայնքներով անցնող ճանապարհի վերականգնման աշխատանքները: Ծրագիրը ֆինանսավորել է Համաշխարհային բանկը:
Ճանապարհը միակն է, որը մոտ 17 000 բնակչությամբ համայնքները կապում է միջպետական մայրուղու հետ: Շինաշխատանքներին հետեւելու համար Սյունիք էր մեկնել Տրանսպորտի եւ կապի նախարարը Գագիկ Բեգլարյանը:
30 կմ երկարությամբ ճանապարհի վերականգնումն իրականացվելու է երկու հատվածով, այն պատրաստ կլինի 2016-ի դեկտեմբերին:
Մանրամասները՝ տեսանյութում