Ալափարսում նախարարն այցելել է ֆերմեր Սերգեյ Գրիգորյանի ազնվամորու ցանքատարածություն:
Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն աշխատանքային այցով Կոտայքի մարզում էր: Նա հետեւել է ջերմոցային տնտեսությունների աշխատանքին: Ալափարսում նախարարն այցելել է ֆերմեր Սերգեյ Գրիգորյանի ազնվամորու ցանքատարածություն:
Հաշվի առնելով տարածքի նախալեռնային դիրքը՝ Սերգո Կարապետյանը հորդորել է բերքը քամուց եւ կարկուտից պաշտպանել այգու շուրջը հողմապաշտպան ծառեր տնկելով կամ հակակարկտային ցանց կառուցելով:
Նախարարի կանգառներից մեկն էլ Աբովյանի սնկի արտադրությունում էր: Ամբողջ ցիկլը՝ աճեցումից մինչեւ փաթեթավորում եւ արտադրություն, տեղում է իրականացվում: 125 000 դրամ միջին աշխատավարձով 200 աշխատող ունեցող տնտեսությունը նպատակ ունի ավելացնել վերամշակվող սնկի ծավալները:
Մանրամասները՝ տեսանյութում