Համալիրը նորոգվում է Մշակույթի նախարարության ու Մայր Աթոռի համագործակցությամբ:
Փուլային վերանորոգում է անցնում Սանահինի վանական համալիրը: 2 եկեղեցի, մեկ մատուռ, 3 գավիթ, գրատուն ու զանգակատուն ունեցող համալիրը նորոգվում է Մշակույթի նախարարության ու Մայր Աթոռի համագործակցությամբ:
Երբեմնի գիտամշակութային կենտրոնը միջնադարում եղել է Կյուրիկյանների ու Զաքարյանների նստավայրը: Սանահին այցելող զբոսաշրջիկների թիվն ամեն տարի ավելանում է: Հակառակ այդ փաստին՝ զբոսաշրջիկներին ընդունելու, ծառայություններ մատուցելու հնարավորությունները չեն փոխվում:
Բացի այդ, շարունակվում են թաղումները եկեղեցու մերձակա տարածքում՝ խաթարելով եկեղեցական համալիրի բոլոր շինությունների միասնականությունը: Վերանորոգումից հետո մշակույթի ու զբոսաշրջության ոլորտի պատասխանատուները նախատեսում են զարգացնել նաեւ ենթակառուցվածքները:
Մանրամասները՝ տեսանյութում