Լրագրողների հետ է հանդիպել Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:
Սեպտեմբերի 1-ին ընդառաջ լրագրողների հետ է հանդիպել Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը: Նա նշել է, որ երեւանյան դպրոցներն արդեն պատրաստ են դիմավորել նոր ուսումնական տարին, ընթացքի մեջ է դասագրքերի բաշխումը:
Սիրիահայ երեխաները Երեւանի դպրոցներ արտահերթ են ընդունվում, մայրաքաղաքի 12 վարչական շրջաններից 9-ում էլ արդեն գործում են շախմատի դպրոցներ: Առաջիկայում «խելացի խաղի» նոր դպրոցներ կբացվեն նաեւ մյուս երեք շրջաններում:
Գայանե Սողոմոնյանը մեկ այլ փաստ էլ է արձանագրել՝ համատարած թունավորումների ֆոնին քաղաքի ոչ մի մանկապարտեզում ոչ մի դեպք չգրանցվեց:
Մանրամասները՝ տեսանյութում