Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հարցազրույց է տվել լիբանանյան
«Ալ Մանար» հեռուստաալիքին:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հարցազրույց է տվել լիբանանյան «Ալ Մանար» հեռուստաալիքին: Նա ասել է, թե վստահ է, որ ապագայում եւս կվայելի իր ավանդական դաշնակիցներ Ռուսաստանի եւ Իրանի աջակցությունը:
Ասադը չի համաձայնել լրագրողի ենթադրության հետ, թե Իրանի միջուկային ծրագրի առնչությամբ վերջին պայմանավորվածությունից հետո Թեհրանը եւ Մոսկվան կարող են հրաժարվել սիրիական իշխանությանը սատարելուց:
«Մենք մեծապես վստահում ենք ռուսներին, նրանք տասնամյակներ շարունակ ապացուցել են, որ մեր անկեղծ բարեկամներն են: Իսկ հակամարտությունը կկարգավորվի, երբ մենք՝ սիրիացիներս, նստենք բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է Բաշար Ասադը:
Մանրամասները՝ տեսանյութում