Երկրի ղեկավարը շրջել է տարածքում, զրուցել գործարարների ու արտադրամասի աշխատակիցների հետ:
Ստեփանակերտի նախկին էլեկտրատեխնիկական գործարանը հավակնում է դառնալ պետության եւ բիզնես միջավայրի արդյունավետ գործակցության օրինակ: Տարածքը կարգի բերելուց հետո այն տրամադրվել է գործարարներին: Լիովին վերանորոգված արտադրական տարածքում այժմ գյուղատնտեսական մթերքի վերամշակմամբ են զբաղվում:
Արտադրում են մուրաբաներ, հյութեր, խորոված բանջարեղեն: Մոտ 900 մլն դրամի ներդրում է կատարվել նախապատրաստական աշխատանքների ու իտալական արտադրության հոսքագծերի ձեռքբերման համար:
Նոր ձեւավորված բիզնես տարածքի պայմաններին ու արդեն գործող պահածոների գործարանի աշխատանքին ծանոթացրել են նաեւ Արցախի Նախագահ Բակո Սահակյանին: Երկրի ղեկավարը շրջել է տարածքում, զրուցել գործարարների ու արտադրամասի աշխատակիցների հետ:
Մանրամասները՝ տեսանյութում