Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչները հանդիպել են քաղաքական ու քաղաքացիական դաշտի ներկայացուցիչների հետ:
Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչները հանդիպել են քաղաքական ու քաղաքացիական դաշտի ներկայացուցիչների հետ, լսել նրանց մոտեցումները, վերլուծությունները, առաջարկներն ու վերապահումները սահմանադրական բարեփոխումների նախագծի շուրջ:
Սահմանադրական ստուգատեսին եվրոպացի մասնագետները տալիս են դրական գնահատական: Հանձնաժողովականներից մեկը նույնիսկ ամրագրել է՝ նախագիծը համապատասխանում է ժողովրդավարական երկիր կառուցելու իրենց պատկերացումներին:
Սահմանադրական փոփոխությունների դրական ու բացասական կողմերի մասին լրագրողների հարցերին հանձնաժողովի անդամ Քրիստոֆ Գրաբենվարտերը հրաժարվել է պիտակավորումներ տալ: Ընդգծել է՝ ժողովրդավարական երկիր կառուցելու համար անհրաժեշտ է ոչ միայն փաստաթղթային միտք ու կամք, այլ նաեւ գործընթացային աշխատանք:
Մանրամասները՝ տեսանյութում