Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը աշխատանքային այցով եղել է հանրապետության մի քանի մարզերում:
Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը աշխատանքային այցով եղել է հանրապետության մի քանի մարզերում: Սահմանամերձ Տավուշի, ապա նաեւ Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզերում նախարարը ծանոթացել է նախորդ ուսումնական տարվա արդյունքներին:
Արմեն Աշոտյանը նշել է, որ նոր ուսումնական տարին իր նորամուծություններով որակապես կտարբերվի նախորդից: Նա խոստովանել է, որ առկա կրթական համակարգը չի համապատասխանում դարի տեխնոլոգիական ու բովանդակային պահանջներին: Աշոտյանի խոսքով՝ չափանիշերը փոփոխելու եւ համակարգին առավել ճկունություն հաղորդելու ժամանակն է:
Նախարարը տեղեկացրել է նաեւ, որ նոր ուսումնական տարվա նախաշեմին ավագ դպրոցներն ու խոշոր միջնակարգ դպրոցները կհամալրվեն աշակերտական նոր գույքով եւ համակարգչային ժամանակակից սարքավորումներով:
Մանրամասները՝ տեսանյութում