Ահաբեկիչները մեծ քանակությամբ պայթուցիկ նյութ են տեղադրել տաճարում եւ պայթեցրել այն:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները ոչնչացրել են Փալմիրա հնագույն բնակավայրի պաշտամունքային տաճարներից մեկը՝ Բաալ Շամինը: Ահաբեկիչները մեծ քանակությամբ պայթուցիկ նյութ են տեղադրել տաճարում եւ պայթեցրել այն:
Հարվածային ալիքից վնասվել են նաեւ շրջակայքի անտիկ կառույցների սյուները: Մի քանի օր առաջ զինյալները մահապատժի էին ենթարկել Փալմիրայի հուշարձանախմբի թանգարանային համալիրի ղեկավար, հնագետ Հալեդ Ասադին:
Վերջերս «Իսլամական պետության» գրոհայինները ոչնչացրել էին նաեւ Սիրիայի Հոմս նահանգի էլ Քարյաթն քաղաքի ավելի քան 1500-ամյա քրիստոնեական տաճարը եւ գերեվարել մոտ 200 քրիստոնյայի: