Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» հիմնադրամի ջանքերով այս ճամբարն առաջինն է փառատոնի պատմության մեջ:
«Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը հաջողությամբ եզրափակած 6 տասնյակ երիտասարդ ստեղծագործողները մասնակցում են այս օրերին Գյումրիում կազմակերպված արվեստի ճամբարին:
Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» հիմնադրամի ջանքերով այս ճամբարն առաջինն է փառատոնի պատմության մեջ: Տաղանդավոր երիտասարդներն այստեղ ոչ միայն հանգստանում են, այլեւ ստեղծագործում, գործակցում, դասական երաժշտական գործիքներով նվագում հայկական ժողովրդական երգեր:
Արվեստի ստեղծագործական ճամբարի 3 փուլերի ընթացքում ստեղծագործական հանգիստը վայելող մրցանակակիրներից շատերը պատրաստվում են առաջիկա համերգային շրջագայությունների աշխարհի տարբեր երկրներում:
Մանրամասները՝ տեսանյութում