Սահմանադրական փոփոխությունների ներկայացված նախագծին սպասում էր ամբողջ հասարակությունը:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը համոզմունք է հայտնել, որ սահմանադրական փոփոխությունների ներկայացված նախագծին սպասում էր ամբողջ հասարակությունը:
Նա հավելել է, որ անհրաժեշտ են հատկապես համակարգային փոփոխությունները, իսկ դրանք կարելի է իրականացնել միայն կառավարման համակարգի փոփոխությամբ: Այս առումով, ըստ բանախոսի, ներկայացված նախագիծը բավական լուրջ փաստաթուղթ է:
Հակադարձելով պատգամավորին՝ Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստյոպա Սաֆարյանը նշել է, որ չնայած կառավարման խորհրդարանական մոդելի կողմնակից է, բայց դեմ է ներկայացված նախագծին: Ըստ նրա՝ գործող Սահմանադրության մեջ կան բազմաթիվ թերություններ, որոնք ներկայացված նախագիծը չի հարթում:
Մանրամասները՝ տեսանյութում