Կամավոր երիտասարդների օգնությամբ ու սփյուռքահայ բարերարների հովանավորությամբ խոնարհված եկեղեցին վերականգնվել է:
Սպիտակի ավերիչ երկրաշարժը գրեթե հողին հավասարեցրեց խորհրդային աստվածամերժության տարիներին խոնարհված Չիչխանավանքը: Աղետի էպիկենտրոն Նալբանդ կամ Շիրակամուտ գյուղում գտնվող տաճարը թաքուն ուխտատեղի ու աղոթավայր է եղել նույնիսկ ստալինիզմի տարիներին: Կամավոր երիտասարդների օգնությամբ ու սփյուռքահայ բարերարների հովանավորությամբ խոնարհված եկեղեցին վերականգնվել է:
Չիչխանավանքն օծել է Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը: Արարողությանը մասնակցել են վերականգնող ճարտարապետը, բարերարները, պեղումներին եւ շինարարական աշխատանքներին մասնակից ֆրանսահայ մի խումբ երիտասարդներ եւ ուխտավորներ Շիրակամուտ գյուղից:
Մանրամասները՝ տեսանյութում