Քերոլայն Քոքսի պատվիրակության անդամներին ներկայացրել են Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի պատմությունը:
Օրեր առաջ բրիտանացի շուրջ 40 ուխտավորների հետ Հայաստան եկած բարոնուհի Քերոլայն Քոքսն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Ծիծեռնակաբերդում նա իր խմբի հետ ծաղիկներ է դրել անմար կրակի մոտ և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության նահատակների հիշատակին:
Քերոլայն Քոքսի պատվիրակության անդամներին ներկայացրել է Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի պատմությունը՝ կառուցումը, խորհուրդն ու նշանակությունը, ինչպես նաեւ 100-րդ տարելիցի միջոցառումները:
Խոսելով 1915-ին տեղի ունեցած ոճրագործության թողած հետքերի մասին՝ բարոնուհին Հռոմի Պապին է հղում անում. «Առողջացումը այդ ցավերից, այդ կորստից կարող է տեղի ունենալ միայն ճանաչման ու դատապարտման պարագայում»։
Մանրամասները՝ տեսանյութում