Նոր շիվերն ու տնկիները հնարավոր վարակներից զերծ պահելու համար հարկավոր է շատ արագ ձերբազատվել վնասված պտուղներից:
Օգոստոսի 22-ին Արմավիրի մարզում տեղացած կարկուտը լուրջ վնասներ է հասցրել այգեգործներին: Ըստ արմավիրցնիների՝ սառցե գնդիկների տարափի հասցրած վնասները զգալի են: Տարերքը վնասել է ոչ միայն պտուղը, այլեւ արմատախիլ է արել ծառերը: Անելանելի վիճակում են հայտնվել նաեւ խաղողագործները: Նույնիսկ հակակարկտային կայաններն են անզոր եղել:
Որոշակի պարբերականությամբ մեկ ժամ տեղացած կարկուտը գրեթե ամբողջությամբ վնասել է Բաղրամյանի տարածաշրջանի Շենիկ, Բագարան, Կողբավան, Դալարիկ եւ Արտամետ համայնքների բերքը:
Ըստ ոլորտի մասնագետների՝ նոր շիվերն ու տնկիները հնարավոր վարակներից զերծ պահելու համար հարկավոր է շատ արագ ձերբազատվել վնասված պտուղներից:
Մանրամասները՝ տեսանյութում