Ներկայացումները տեղի են ունենալու Կոմիտասի անվան այգում՝ նախկին «Դելֆինարիումի» տարածքում:
Կրկեսի արքա Լեոնիդ Ենգիբարյանի 80-ամյակի առթով Երեւանում է ռուսական հանրահայտ «Իմպերիալ» կրկեսը: Օգոստոսի 29-ից սկսած շուրջ մեկուկես ամիս բոլորը կարող են դառնալ մեծ տոնի ականատեսն ու մասնակիցը:
Կրկեսային տարբեր ժանրի արտիստներն իրենց հետ բերել են վարժեցված առյուծներ, ուղտեր, ձիեր, շիմպանզեներ ու այլ կենդանիներ:
Երեւանի կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանի խոսքով՝ ռուսաստանցի արտիստները 45 օրերի ընթացքում ներկայանալու են այնպիսի համարներով, որոնց հայ հանդիսատեսը խորհրդային տարիներից ի վեր ականտես չի եղել: Ներկայացումները տեղի են ունենալու Կոմիտասի անվան այգում՝ նախկին «Դելֆինարիումի» տարածքում:
Մանրամասները՝ տեսանյութում