Վերջերս հայտնաբերված դամբարաններն ուրարտական են, հուղարկավորվածների ինքնությունը դեռ չի պարզվել:
Կարմիր բլուրում հայտնաբերած գտածոները շարունակում են ապշեցնել նույնիսկ արշավախմբերի ղեկավարներին, որոնք տասնամյակներ շարունակ հետազոտել են հայկական մշակույթը:
Վերջերս հայտնաբերված դամբարաններն ուրարտական են, հուղարկավորվածների ինքնությունը դեռ չի պարզվել: Հայտնի է նաեւ, թե կանայք ի՞նչ արդուզարդ են կրել, զինվորականներն ի՞նչ սպառազինություն են օգտագործել եւ այլն:
Հնագիտական արշավախմբի ղեկավարի խոսքով՝ պատահում են դամբարաններ, որտեղ միաժամանակ հուղարկավորվել է 8-9 հոգի, նաեւ նրանց կենցաղային իրերը, զենքեր, զրահներ, արդուզարդ:
Գտածոներն ուսումնասիրվում են հնագետների կողմից, իսկ մարդաբանական տվյալներն ընդհանրացնում է բժիշկ-մարդաբանը: Դամբարաններում հանդիպում են նաեւ կենդանական մնացորդներ:
Մանրամասները՝ տեսանյութում