Լոռիում հերթափոխով իրենց հանգիստն են անցկացնում ոչ միայն տեղացի, այլ նաեւ Արցախից ու պատերազմական Սիրիայից ժամանած երեխաներ:
Լոռիում հերթափոխով իրենց հանգիստն են անցկացնում ոչ միայն տեղացի, այլ նաեւ Արցախից ու պատերազմական Սիրիայից ժամանած երեխաներ:
Արցախի Մարտակերտի շրջանից ճամբարում հանգստացող շուրջ քսան երեխաները ժամանել են Լոռի-Մարտակերտ բարեկամության ծրագրով, Լոռու մարզպետարանի ֆինանսավորմամբ:
Մարտակերտցի երեխաներն առաջին անգամ են Հայաստանում եւ ճամբարային հանգստից բացի ծանոթանում են Լոռու պատմական հուշարձաններին ու տեսարժան վայրերին:
Մարտակերտցիները եղան նաեւ Սանահինի վանական համալիրում: Ալավերդու հոգեւոր հովիվ Միքայել քահանա Շաղոյանը նրանց ներկայացրեց վանական համալիրի հնագույն պատմությունը, Լոռի-Ղարաբաղ պատմական կապերը:
Մանրամասները՝ տեսանյութում