Բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջին 25 տարում արդեն 83-րդ անգամ է այցելում Արցախ:
Բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջին 25 տարում արդեն 83-րդ անգամ է այցելում Արցախ: Այս անգամ նա իր հետ շրջագայության է բերել 40-հոգանոց խումբ, այդ թվում՝ Քեմբրիջի ու հանրահայտ այլ համալսարանների շրջանավարտների և ուսանողների:
Բացի պատմական վայրերից ու տարբեր բնակավայրերից Քոքսի պատվիրակությունը հյուրընկալվել է նաև Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում:
Բարոնուհին մեծապես կարևորում է Արցախի ղեկավար Բակո Սահակյանի հետ բարեկամությունը և միշտ ընդգծում, որ Արցախը պիտի իմանա՝ արդարության համար պայքարում միայնակ չէ:
Հանդիպման ընթացքում հյուրերը Արցախին ու նրա խնդիրներին վերաբերող ամենատարբեր հարցեր են ուղղել Նախագահին:
Մանրամասները՝ տեսանյութում