Օրհնությունից քառասուն օր առաջ ձիթենու մաքուր յուղով լի կաթսան դրվում է Մայր տաճարի բեմում եւ ծածկվում շղարշով։
Հայ Առաքելական Եկեղեցին պատրաստվում է Մյուռոնօրհնեքի հերթական արարողությանը: Առաջինն այս տարի տեղի ունեցավ Անթիլիասում, երկրորդը շուտով տեղի կունենա Էջմիածնում: Օրհնությունից քառասուն օր առաջ ձիթենու մաքուր յուղով լի կաթսան դրվում է Մայր տաճարի բեմում եւ ծածկվում շղարշով։
Ամբողջ այս ընթացքում երեկոյան ժամերգությունից հետո, հոգեւոր պաշտոն է կատարվում՝ շարականներով, աղոթքներով եւ Աստվածաշնչի ընթերցանությամբ։
Մյուռոնը 2 կարեւոր բաղադրիչ է պարունակում`ձիթայուղ եւ բալասան, որոնց էլ խառնվում են 40 ծաղիկների, խունկերի եւ արմատների մանրացրած մասնիկները:
Մանրամասները՝ տեսանյութում