Ամբողջ ճանապարհին սգավորների վրա ուղղաթիռներից վարդի թերթիկներ էին թափվում:
Մաֆիայի 65-ամյա պարագլուխ Վիտորիո Կասամոնիկայի հրաժեշտի արարողությունը շատ քիչ էր տարբերվում հանրահայտ «Կնքահայրը» ֆիլմի դրվագներից: Ամբողջ ճանապարհին սգավորների վրա ուղղաթիռներից վարդի թերթիկներ էին թափվում:
Վեց սեւ ձիերը զարդաքանդակ դիակառքը տարել են Հռոմի ծայրամասերից մեկի կաթոլիկ եկեղեցին, որտեղ մատուցվել է սգո պատարագ: Խիստ ցուցադրական մեծարումն ու չափից դուրս ճոխ հուղարկավորությունը զայրացրել է Հռոմի բնակիչներին: Սակայն մաֆիայի առաջնորդի հարազատներն արդարացել են՝ ասելով, թե այդ ճոխությունը գալիս է իրենց գնչուական ավանդույթներից:
Կասամոնիկայի կլանը գնչուական խմբավորում է, որը վերահսկում է Հռոմի հարավարեւելյան շրջանը, ինչպես նաեւ ծովափնյա մի հատված: Խմբի անունը կապված է ռեկետի, դրամաշորթման եւ կոռուպցիայի բազմաթիվ աղմկոտ գործերի հետ:
Մանրամասները՝ տեսանյութում