«Օպել» մակնիշի 2 ավտոմեքենաների բախումից տեղում մահացել է նաեւ մյուս մեքենայի վրացի վարորդը:
Քութայիսի շրջանցող ավտոճանապարհին՝ Սամտրեդիայի շրջանի Բաշ գյուղի շրջակայքում օգոստոսի 20-ին՝ ժամը 17:00-ի սահմանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարից մահացել է Հայաստանի 4 քաղաքացի:
«Արմենպրեսի» փոխանցմամբ՝ Բաթումիում Հայաստանի գլխավոր հյուպատոսարանից տեղեկացրել են, որ «Օպել» մակնիշի 2 ավտոմեքենաների բախումից տեղում մահացել է նաեւ մյուս մեքենայի վրացի վարորդը:
Հայաստանի եւ Վրաստանի երկուական քաղաքացի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նրանց բոլորի վիճակը գնահատվել է ծանր:
Մանրամասները՝ տեսանյութում