Շինարարական կազմակերպությունների մասնագետները այցելել են նաեւ շինհրապարակ, ծանոթացել աշխատանքների ծավալին:
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Լանջիկ-Գյումրի հատվածի կառուցման աշխատանքներն իրականացնելու համար հայտարարված մրցույթին մասնակցելու հետաքրքրություն են ներկայացրել մեկ տասնյակից ավելի կազմակերպություններ: Նրանք ներկայացնում են Չինաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան եւ Հայաստանը:
Ճանապարհահատվածի կառուցման հետ կապված հարցերը մանրամասնելու եւ պարզաբանումներ տալու նպատակով Տրանսպորտի եւ կապի նախարարությունում տեղի է ունեցավ հարց ու պատասխան:
Մասնակցել են նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը, «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Սարգսյանը, մեկ տասնյակից ավելի միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Մրցույթով հետաքրքրված շինարարական կազմակերպությունների մասնագետներն այցելել են նաեւ շինհրապարակ, ծանոթացել աշխատանքների ծավալին եւ ճանապարհի վիճակին:
Մրցույթի արդյունքում կընտրվի լավագույն ընկերությունը, որն էլ կիրականացնի Լանջիկ-Գյումրի ճանապարհաահատվածի շինարարական աշխատանքները:
Մանրամասները՝ տեսանյութում