Խոսրով Հարությունյանի առաջարկներից մեկը վերաբերում է հանրային իշխանության պատասխանատվությանը:
Սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրային լայն քննարկումների փուլն առջեւում է, իսկ առայժմ բանավիճում են մասնագետները: Այս հանգամանքով է ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը պայմանավորում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ ոչ պատշաճ տեղեկացվածությունը:
Ըստ պատգամավորի՝ առաջարկվող փաստաթուղթը որակապես տարբերվում է գործող Սահմանադրությունից, եւ դա էր պատճառը, որ Վենետիկի հանձնաժողովը բարձր գնահատականի արժանացրեց նախագիծը: Մամուլի ասուլիսի ժամանակ Խոսրով Հարությունյանը նշել է, որ եթե Սահմանադրության նախագիծն այս տեքստով էլ դրվեր հանրաքվեի՝ ինքը կողմ կքվեարկեր:
Խոսրով Հարությունյանի առաջարկներից մեկը վերաբերում է հանրային իշխանության պատասխանատվությանը: Կարեւորագույն նորմը, ըստ նրա, արժանապատվությունն է, որը մարդու ու քաղաքացու հիմնարար ազատությունների հիմքն է: Խոսրով Հարությունյանի կարծիքով՝ Սահմանադրությամբ պետք է ամրագրվի նաեւ գործարարությամբ զբաղվելու ազատ ընտրությունը:
Մանրամասները՝ տեսանյութում