Համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են 5 թեկնածու, որոնցից մեկը Գյուլվարդ Սահակյանն է:
Շիրակի մարզի Սպանդարյան գյուղում այս օրերին թեժ մթնոլորտ է: Պատճառն առաջիկայում սպասվող գյուղապետի արտահերթ ընտրություններն են:
Համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են 5 թեկնածու, որոնցից մեկը Գյուլվարդ Սահակյանն է: Նա գրեթե քառորդ դար աշխատում է գյուղապետարանում:
Նրա խոսքով՝ գյուղական բնակավայրերում շատ հաճախ բարեկամական կապերն ու միջավայրի ազդեցությունն է որոշում ընտրությունների արդյունքները եւ ոչ թե նախընտրական ծրագրերի առկայությունը: Սպանդարյանում, սակայն, պատկերը այլ է:
Մեկ այլ թեկնածու Հարություն Հարությունյանը գործում է նախընտրական քարոզարշավի բոլոր կանոններով՝ ընտրապայքար է մտել նախընտրական ծրագրով, տեղեկատվական թերթիկներով եւ նույնիսկ նախընտրական շտաբով:
Սպանդարյանցիներից յուրաքանչյուրն արդեն ունի իր թեկնածուն, սակայն մեծ հարգանքով է վերաբերվում մյուս թեկնածուների անձին:
Մանրամասները՝ տեսանյութում