Խորհրդարանական նոր ընտրություններին Ցիպրասը մտադիր է մասնակցել կուսակցության զտված կազմով ու նորից հաղթել:
Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսն ընդունել է կառավարության հրաժարականի վերաբերյալ վարչապետ Ալեքսիս Ցիպրասի խնդրագիրը:
Ցիպրասն այս քայլին դիմեց, երբ իր ղեկավարած կուսակցությունում պառակտում առաջացավ: Կուսակցության 40 անդամներ խորհրդարանում հրաժարվեցին ստորագրել միջազգային վարկատուներից ստացվող ֆինանսական օգնության դիմաց տնտեսական խիստ միջոցների կիրառման վերաբերյալ փաստաթուղթը:
Խորհրդարանական նոր ընտրություններին Ցիպրասը մտադիր է մասնակցել կուսակցության զտված կազմով ու նորից հաղթել: Մինչեւ ընտրությունները Հունաստանի նախագահը կառավարության ձեւավորումը կհանձնարարի «Նոր ժողովրդավարություն» աջ կենտրոնամետ կուսակցության առաջնորդ Վանգելիս Մեյմարակիսին: