Բացի բազմաբնակարան շենքերից Աբովյան փողոցում է գտնվում նաեւ երեխաների համար նախատեսված հանգստի գոտին:
Արմավիր քաղաքի ամենաբանուկ Աբովյան փողոցն արդեն տեւական ժամանակ քարուքանդ է: Պատկան մամիններին խնդրի մասին բազմիցս է ասվել: Մարզպետարանում այս առիթով առայժմ միայն հանձնաժողով է ստեղծվել:
Փողոց մտնելու համար վարորդներից մեծ խիզախություն է պահանջվում: Եթե թաղամասի բնակիչները ստիպված են խոչընդոտներն օրական մի քանի անգամ հաղթահարել, ապա տաքսու վարորդները միայն կրկնակի վճարի դեպքում են պատվերներ ընդունում:
Բացի բազմաբնակարան շենքերից Աբովյան փողոցում է գտնվում նաեւ երեխաների համար նախատեսված հանգստի գոտին, «Տիգրան Մեծ» ռազմական վարժարանը, հրշեջ ծառայությունը, որն արագ արձագանքման խնդիրներ է ունենում հատկապես դժվարանացնելի փողոցի պատճառով:
Մանրամասները՝ տեսանյութում