Վերջին 15 տարում ավելի քան 26 անգամ աճել է մեր երկիր այցելող զբոսաշրջիկների թիվը:
Հայաստանն աշխարհին հայտնի է բացառիկ եւ հարուստ մշակութային ժառանգությամբ, աշխարհագրական բազմազանությամբ, հյուրընկալությամբ ու համեղ խոհանոցով: Որպես տուրիստական երկիր՝ Հայաստանն աստիճանաբար ամրապնդում է իր դիրքերը տուրիզմի միջազգային շուկայում:
Պաշտոնական տվյալները խոսում են մեր երկիր զբոսաշրջիկների թվի աճի մասին: Վերջին 15 տարում ավելի քան 26 անգամ աճել է մեր երկիր այցելող զբոսաշրջիկների թիվը:
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանի խոսքով՝ ոլորտի բացերն ու խնդիրները քիչ չեն: Մատուցվող ծառայությունները դեռեւս պատշաճ չեն, ենթակառուցվածքների եւ բարձրակարգ զբոսավարների սակավություն կա:
Մանրամասները՝ տեսանյութում