Միայն Գերմանիայում քաղաքական ապաստան ստանալու հայտ է ներկայացրել 750 000 ներգաղթյալ:
Հին աշխարհը չի կարողանում դիմակայել գաղթականների ներհոսքին: Եվրոպայի սահմաններին փախստականների թիվը շրջանցում է բոլոր ռեկորդները: Այս խնդիրը լուրջ գլխացավանք է դարձել Եվրոպական միության երկրների համար:
Միայն Գերմանիայում քաղաքական ապաստան ստանալու հայտ է ներկայացրել 750 000 ներգաղթյալ: Շվեդիայում էլ 2015-ին ապաստան կարող է խնդրել մինչեւ 80 000 մարդ: Ներգաղթյալների հոսքից այսօր տուժում է նաեւ տնտեսական խորը ճգնաժամի մեջ հայտնված Հունաստանը: Օգոստոսի 8-ից 24-ը 21 000 անօրինական ներգաղթյալ է ոտք դրել հունական կղզիներ, իսկ տարեսկզբից՝ 124 000 փախստական։
Եվ այդ թիվը շարունակ աճում է: Նրանք հիմնականում Սիրիայից են, Աֆղանստանից ու Իրաքից։ Փախստականների մեծ թիվ է գրանցվել ֆրանսիական Կալե նավահանգստում: Այստեղից նրանք ցանկանում են թափանցել Մեծ Բրիտանիա:
Լոնդոնն ու Փարիզը որոշել են միավորել ուժերը միգրացիոն խնդիրները կարգավորելու համար: Կալեում նախատեսված է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնեւի եւ նրա բրիտանացի գործընկեր Թերեզա Մեյի հանդիպումը: Կողմերը կստորագրեն միգրացիայի հարցերով գործակցության համաձայնագիր:
Մանրամասները՝ տեսանյութում