Նախաձեռնությունը կառույցի նախագահ Մայք Անտոնովիչինն էր:
Լոս Անջելեսի մարզի կառավարիչների խորհրդի նիստի հարցերից մեկը նվիրված էր Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Նախաձեռնությունը կառույցի նախագահ Մայք Անտոնովիչինն էր:
Նա պատվոգիր է հանձնել Ցեղասպանության դատապարտման եւ մարդկության դեմ այսօր էլ իրագործվող ոճիրների կանխարգելմանը նվիրված CAHNA կազմակերպության նախագահ Հարութ Սասունյանին:
Մեկ այլ պատվոգիր էլ ստացել է 55-օրյա ծոմապահությամբ աշխարհի ուշադրությունը Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին հրավիրած Աղասի Վարդանյանը:
Հայաստանի գլխավոր հյուպատոսի տեղակալ Վալերի Մկրտումյանը նախաձեռնության համար երախտագիտություն է հայտնել Լոս Անջելեսի մարզի կառավարիչների խորհրդին: Նա շեշտել է, որ ժամանակին չդատապարտված Ցեղասպանությունը մինչեւ այսօր ճանապարհ է հարթում այլ ոճրագործությունների համար:
Մանրամասները՝ տեսանյութում