Հայաստանի զարգացման հիմնադրամը վերջերս կազմակերպել էր իսրայելական լրատվամիջոցների ներկայացուցիչների այցը Հայաստան:
Հայաստանի զարգացման հիմնադրամը վերջերս կազմակերպել էր իսրայելական առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների այցը Հայաստան:
Լրագրողները եղել են Հայաստանի տարբեր բնակավայրերում, հաղորդակցվել բնակիչների հետ, այցելել պատմամշակութային վայրեր: Վերադառնալով՝ իսրայելցի լրագրողները հրապարակել են մի շարք հոդվածներ՝ ներկայացնելով Հայաստանի գրեթե ամբողջ հմայքը՝ Ուինսթոն Չերչիլի կողմից այդքան գնահատված կոնյակից մինչեւ գեղատեսիլ վայրերի նկարագրությունը:
Globes-ի թղթակից Յանիվ Մագալը «Տարիներ առաջ կորսված քույրիկ» վերնագրով հոդվածում նշել է. «Հայաստանում ճանապարհորդելը կարծես ուղեւորություն լինի Աստվածաշնչով: Հրեաների նման հայերն էլ սփռված են ամբողջ աշխարհով, եւ ամենուրեք կարելի է գտնել հայտնի հայերի»:
Մանրամասները՝ տեսանյութում