Մրցանակի համար ընտրվելու են այն թեկնածուները, ովքեր, զոհաբերելով իրենց կյանքը, փրկում են ուրիշներին:
Ամեն տարի օգոստոսի 19-ին նշվում է մարդասիրության համաշխարհային օրը՝ ի հիշատակ 2003-ի այդ օրը Բաղդադում ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում մահապարտների կողմից իրականացված ահաբեկչության: Մարդասիրության համաշխարհային օրվա իրադարձություններին միացել է նաեւ «Ավրորա» մրցանակը: Այն 100 LIVES նախաձեռնության համահիմնադիրներ Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի բարեգործական նախագիծն է:
«Ավրորա» մրցանակաբաշխությամբ մարդասիրության համաշխարահային օրվան միանալու մասին բարերար Ռուբեն Վարդանյանի հարցազրույցն արդեն Նյու Յորք Թայմսի էջերին է: Մրցանակի համար ընտրվելու են այն թեկնածուները, ովքեր, զոհաբերելով իրենց կյանքը, փրկում են ուրիշներին:
«Ավրորա» մրցանակը միջազգային է, հաղթողին կտրվի 100 000 դոլար պարգեւ, իսկ նրան ոգեշնչած եւ գործողության մղած մարդասիրական կազմակերպությունը ստանա 1 մլն դոլար դրամաշնորհ: Այն, հեղինակների համոզմամբ, հաղթողին թույլ կտա շարունակել բարեգործության շղթան:
Մանրամասները՝ տեսանյութում