Երեխայի կողքին լինելու զգացումը Ասյայի ապաքինումն ավելի է արագացնում:
Բժշկական սխալները բուռն քննարկման առիթ են դառնում: Դրան զուգահեռ, սակայն, կան դեպքեր, որոնց մասին շատ հաճախ չի էլ բարձրաձայնվում: Այնինչ դրանցից շատերը բացառիկ են:
Ասյան Ռուսաստանի Դաշնությունում է ապրում, այնտեղ էլ՝ հղիության 22-րդ շաբաթում ախտորոշել էին լիմֆոմա հիվանդությունը, հորդորել անհապաղ ընդհատել հղիությունը եւ արագ սկսել քիմիաթերապիայի կուրսերը:
Նա հրաժարվել է բժիշկների խորհրդից ու եկել Հայաստան՝ իր ու ապագա երեխայի կյանքը վստահելով հայ բժիշկներին: Փոքրիկն առանց բարդության ու առողջական խնդիրների լույս աշխարհ է եկել:
Երեխայի կողքին լինելու զգացումը Ասյայի ապաքինումն ավելի է արագացնում: Արյունաբանության կենտրոնի բուժանձնակազմը վստահեցնում է՝ հիվանդությունը նահանջելու է:
Մանրամասները՝ տեսանյութում