Ընտրություններում հաղթելու դեպքում Թրամփը մտադիր է դատարան դիմել Սահմանադրության համապատասխան կետը վիճարկելու համար:
Հակառակ սուր եւ հաճախ աղմկահարույց հայտարարություններին` ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփը շարունակում է գլխավորել նախագահի պաշտոնին հավակնող թեկնածուների ցուցակը:
Ընտրողների հետ վերջին հանդիպման ժամանակ 17 անգամ ավելի շատ մարդ է եղել, քան մեկ այլ թեկնածու Ջեբ Բուշի հետ հանդիպմանը: Նախորդ օրը հեռուստաշոուի ժամանակ կամակոր միլիարդատերը եւս մի ցնցող, նույնիսկ երկրի Սահմանադրությանը հակասող հայտարարություն էր արել:
Հանրապետական թեկնածուն առաջարկել է արտաքսել ապօրինի ներգաղթյալների երեխաներին, որոնք ծնվել են Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Ընտրություններում հաղթելու դեպքում Թրամփը մտադիր է դատարան դիմել Սահմանադրության համապատասխան կետը վիճարկելու համար: