Ծպտյալ կամ իսլամացած հայերի թիվը, ըստ տարբեր հետազոտությունների, գերազանցում է 4 միլիոնը։
Թուրքիայում քաղաքական, սոցիալական եւ հասարակական պատճառներով իրենց ազգային պատկանելությունը թաքցնող հայերին հաճախ անվանում են «իսլամացած հայեր»։ Ծպտյալ կամ իսլամացած հայերի թիվը, ըստ տարբեր հետազոտությունների, գերազանցում է 4 միլիոնը։
Վերջին տարիներին նրանցից շատերը սկսել են բարձրաձայնել իրենց հայկական ծագման մասին եւ նույնիսկ քայլեր են ձեռնակել Հայ Առաքելական Եկեղեցում մկրտվելու ուղղությամբ: Այս ամենի վերաբերյալ մեր եկեղեցու դիրքորոշումը հստակ է: Կոմիտաս վարդապետ Հովնանյանի խոսքով՝ չի կարող լինել քրիստոնեական կիսադարձ, նրանք պետք է հրաժարվեն մահմեդականությունից ու դառնան լիարժեք քրիստոնյաներ:
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը հակադարձում է ՝ մեր եկեղեցու դիրքորոշումը նշանակում է, որ ճգնաժամի պահին իսլամացած հայերին միայնակ ենք թողնում բարդագույն խնդրի հետ: Թուրքիայում ազգագրագետի տեւական ուսումնասիրությունները թույլ են տալիս պնդել, որ պատրիարքարանից ու հայ համայնքից մերժված հայերն օրեցօր ձուլվում են, եւ նրանց պետք է ընտրության հնարավորություն տալ:
Մանրամասները՝ տեսանյութում