Գեղարքունիքում, որտեղ մշակվող հիմնական գյուղմթերքը կարտոֆիլն է, հաջողվել է հաղթահարել կարկուտի հետեւանքները:
Գյուղնախարար Սերգո Կարապետյանն աշխատանքային այցով Գեղարքունիքում էր: Նախարարին համայնքների ղեկավարներն ու գյուղացիներն ասել են, որ բերքի քանակից ու որակից գոհ են, բայց շատ համայնքներում ոռոգման ջրի խնդիր կա:
Գեղարքունիքում, որտեղ մշակվող հիմնական գյուղմթերքը կարտոֆիլն է, հաջողվել է հաղթահարել կարկուտի հետեւանքները: Այնտեղ նույնիսկ կարտոֆիլի մշակման նոր տեխնոլոգիա են մշակել:
Այցի շրջանակում նախարարը եղել է նաեւ Մեծ Մասրիկ համայնքում, որտեղ կարտոֆիլի ցանքատարածությունները շուրջ 30 հա տարածք են զբաղեցնում:
Նախարարի խոսքով` ընդհանուր առմամբ գյուղատնտեսական աշխատանքները հանրապետությունում ընթանում են բնականոն հունով: Պատշաճ կազմակերպվում է արտահանման եւ մթերումների գործընթացը:
Մանրամասները՝ տեսանյութում