Երիտասարդ ռեժիսորը նկարահանման վայր է ընտրել Հովնանաձոր գյուղը:
Ռուսական «Լուկա ֆիլմ» կինոընկերության ֆինանսավորմամբ Լոռիում նկարահանվում է «Անառակ որդու վերադարձը» կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմը: Ժապավենի հիմքում աստվածաշնչյան հայտնի պատմության ժամանակակից տարբերակն է:
Մրցույթի ներկայացված 23 առաջարկներից «Լուկա ֆիլմը» ֆինանսավորել է վեց առաջարկ, որից մեկն էլ Համառուսաստանյան կինոինստիտուտի շրջանավարտ Ասպետ Շերմազանյանի նախագիծն է:
Ֆիլմի գործողությունները ծավալվում են Լոռու գյուղերից մեկում, որտեղ միայնակ ապրող հորը հյուր են գալիս հայրենի տնից ու երկրից վաղուց հեռացած որդիները: Ֆիլմում Գեւորգ պապի երկու որդիների դերերը խաղում են Խորեն եւ Արսեն Լեւոնյանները, որոնք նկարահանող խմբին կմիանան առաջիկա օրերին: Գեւորգի դերում նկարահանվում է գեղանկարիչ-լուսանկարիչ Սամվել Սեւադան:
Երիտասարդ ռեժիսորը նկարահանման վայր է ընտրել Հովնանաձոր գյուղը: Լեռնային փոքր այս գյուղից դեռեւս խորհրդային տարիներին արտագաղթի մեծ հոսք է եղել, շատ են լքված ու կիսավեր տները:
Մանրամասները՝ տեսանյութում