Հայաստանը ծրագրին մասնակցում է 3-րդ տարին, հայ երիտասարդներն արդեն հյուրընկալվել են Ռուսաստանում ու Էստոնիայում:
Արդեն մեկ շաբաթ սկանդինավյան եւ մերձբալթյան երկրների 5 տասնյակից ավելի պատանիներ North Youth Meeting ծրագրի շնորհիվ ծանոթանում են Հայաստանի մշակույթին, պատմությանն ու ազգային ավանդույթներին:
Ֆինլանդացի, էստոնացի, դանիացի, լիտվացի եւ ռուս աշակերտներն իրենց հայ հասակակիցիների օգնությամբ սովորում են ամեն հնարավորը հայերի ու Հայաստանի մասին: Երիտասարդները տպավորված են Հայաստանով եւ հյուրընկալ մարդկանցով:
Հայաստանը ծրագրին մասնակցում է 3-րդ տարին, հայ երիտասարդներն արդեն հյուրընկալվել են Ռուսաստանում ու Էստոնիայում, իսկ այս տարի հենց Հայաստանն է տանտիրոջ դերում: Փորձել են Հայաստանը ներկայացնելիր մշակութային ամբողջ բազմազանությամբ: Առանցքային թեմաներից են ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները:
Մանրամասները՝ տեսանյութում