Արցախում լույս է տեսել «Հայկական լեռնաշխարհի տեղն ու դերը աստվածաշնչյան աշխարհաքաղաքականության մեջ» վերնագրով գիրքը:
Արցախում լույս է տեսել «Հայկական լեռնաշխարհի տեղն ու դերը աստվածաշնչյան աշխարհաքաղաքականության մեջ» վերնագրով գիրքը: Հեղինակը քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու, ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանն է:
Թվով 6-րդ գիրքը հեղինակն ամբողջացրել է մոտ 200 անուն գրականություն ուսումնասիրելով: Այն աշխարհաքաղաքականության մեջ հոգեւոր արժեքների բացահայտման եզակի աշխատություն է:
Ծանոթանալով հետազոտությանը՝ գրող, հրապարակախոս Զորի Բալայանը սիրով ստանձնել է գրքի առաջաբանի հեղինակությունը: Նա գիրքը հակառակորդների զեղծարարությունների դեմ քարոզչական հզոր զենք է համարում:
Մանրամասները՝ տեսանյութում