Պարույր Սեւակ գյուղն ունի մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող հողատարածքներ:
Կառավարության նիստում գործադիրը որոշել է հարկատու տնտեսվարողների հետ շփվել բացառապես էլեկտրոնային եղանակով: Դրանով նրանք կխնայեն ժամանակն ու կազատվեն փաստաթղթային քաշքշուկներից:
Որոշվել է նաեւ, թե ինչքան ենք վճարելու մեր երկիր մտնող ռուսական կապույտ վառելիքի համար: Հավանություն ստացած արձանագրություններով՝ 1000 խ/մ գազի դիմաց ներկայիս 189-ի փոխարեն սահմանվում է 165 դոլար սակագինը:
Կառավարության մեկ այլ որոշում էլ փոխել է Արարատի մարզի Պարույր Սեւակ համայնքի կարգավիճակը: Գյուղը ներառվել է սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ցանկում: Պարույր Սեւակ գյուղն ունի մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող հողատարածքներ: Հետեւաբար, այնտեղ տնտեսական գործունեությունը նույնպես կիրականացվի արտոնյալ պայմաններով:
Մանրամասները՝ տեսանյութում