Տարածքն ավերակներից մաքրելով՝ շինարարներն անվնաս են թողել ճարտարապետական բացառիկ շենքերը:
Գյումրու Մանվածքային գործարանի տարածքը երկրաշարժից հետո մեծ աղբավայրի էր վերածվել: Այն այսօր արդեն անճանաչելիորեն փոխվել է: Բարերար Էդուարդ Սախկալյանի շնորհիվ քաղաքի ծայրամասում գտնվող տարածքը մաքրվել է ավերակներից ու վերածվել հանգստի գոտու:
Չորս տարի տեւած շինարարության ավարտին գյումրեցիներն անհամբերությամբ էին սպասում: Տարածքն ավերակներից մաքրելով՝ շինարարներն անվնաս են թողել ճարտարապետական բացառիկ շենքերը:
Դրանցից մեկում արվեստանոցներ են հիմնվել: Գյումրեցի ավելի քան տասը ստեղծագործողներ հնարավորություն են ստացել հարմարավետ պայմաններում աշխատել:
Մանրամասները՝ տեսանյութում