Թուրքիայում իշխող կուսակցությանը չհաջողվեց համախոհական կառավարություն կազմել:
Թուրքիայում իշխող կուսակցությանը չհաջողվեց համախոհական կառավարություն կազմել: Ժողովրդահանրապետական կուսակցության եւ «Ազգայնական շարժման» հետ կոալիցիա կազմելու անհաջող փորձից հետո «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջնորդ, վարչապետ Ահմեդ Դավիթօղլուն այդ գործը հանձնելու է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
Թուրքիայի քրդամետ «Ազգերի դեմոկրատիա» կուսակցության առաջնորդ Սելահեդդին Դեմիրթաշը հայտարարել է բանակցություններին մասնակցելու ու կոալիցիա կազմելու իր մտադրության մասին։
Թուրքիայում հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքում «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը չէր կարողացել ստանալ ձայների բացարձակ մեծամասնությունը։ Եթե մինչեւ օգոստոսի 23-ը երկրում կառավարություն չձեւավորվի, ապա արտահերթ ընտրություն անցկացնելու անհրաժեշտություն կառաջանա։
Մանրամասները՝ տեսանյութում