Վարչապետն այցելել է Գնդեվազ համայնքում գործող «Էկոֆարմ» ընկերություն:
Շարունակվում են վարչապետ Հովիկ Աբրահամյանի մարզային այցերը: Օգոստոսի 16-ին նա եղել է Արարատի եւ Վայոց ձորի մարզերում:
Կառավարության ղեկավարն այցելել է Արարատի մարզի Այգեստան եւ Պարույր Սեւակ համայնքներ, հանդիպել բնակչությանը, ծանոթացել համայնքների առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներին: Դրանք հիմնականում վերաբերում էին խաղողի մթերմանը, համայնքային ենթակառուցվածքների վերանորոգմանն ու բարեկարգմանը:
Արարատի մարզից վարչապետ Աբրահամյանն ուղեւորվել է Վայոց ձորի մարզ: Առաջին կանգառը Վայք քաղաքն էր, որտեղ նա հանդիպել է բնակիչներին, ծանոթացել խնդիրներին եւ նշել, որ կառավարությունը կքննարկի դրանց լուծման տարբերակները:
Այնուհետեւ վարչապետն այցելել է Գնդեվազ համայնքում գործող «Էկոֆարմ» ընկերություն, որը զբաղվում է խոշոր եղջերավոր կենդանիների բուծման, հում կաթի եւ պանրի արտադրությամբ:
Մանրամասները՝ տեսանյութում