Էլինան, Մարտինն ու Նարեկը դեռ մի քանի օրական են, բայց մայրն արդեն նրանց բնավորությամբ էլ է տարբերում:
Երկրորդ հղիությունը Անի Բադալյանի համար առաջինից ծանր անցավ: Վեց տարի անց մեկի փոխարեն երեք երեխա լույս աշխարհ եկավ:
Էլինան, Մարտինն ու Նարեկը դեռ մի քանի օրական են, բայց մայրն արդեն նրանց բնավորությամբ էլ է տարբերում: Հղիության ընթացքը հսկել են «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկները:
Դժվարությունները կսկսվեն հետո, երբ մայրիկը միանգամից 3 նորածինների հետ տուն կհասանի: Դուստրը՝ 6-ամյա Միլենան, արդեն իսկ հոգատարության նշաններ է ցույց տալիս քրոջ ու եղբայրների նկատմամբ, բայց ընտանիքը դայակի կարիք կզգա:
Մանրամասները՝ տեսանյութում