«Այկիդո-Այկիկայ» ֆեդերացիան յուրօրինակ միջոցառում էր կազմակերպել, որի ընթացքում 8 լողորդներ պետք է լողային 10 կմ տարածություն:
Սեւանա լճի ափին տեղի է ունեցել Էքստրեմալ սպորտաձեւերի ակումբի բացման արարողությունը: Այդ առթիվ Հայաստանի «Այկիդո-Այկիկայ» ֆեդերացիան Սեւանի ափերից մեկում յուրօրինակ միջոցառում էր կազմակերպել, որի ընթացքում 8 լողորդներ պետք է լողային 10 կմ տարածություն:
Նրանցից ամենափորձառուն նորաբաց ակումբի նախագահն էր՝ Այկիդո եւ Էմ-Էմ-Էյ սպորտաձեւերի մարզիկ Աշոտ Պետրոսյանը: Մինչ այս նա մի քանի համաշխարհային ռեկորդներ է սահմանել՝ լողալով 18, 25, 33 եւ 40 կմ:
Ակումբի նախագահի խոսքով՝ իրենց նպատակն է զարգացնել էքստրեմալ սպորտաձեւերն ու այդկերպ արտասահմանցի մարզիկների ուշադրությունը հրավիրել Հայաստանի բնության ու հատկապես Սեւանա լճի վրա:
Մանրամասները՝ տեսանյութում